00:00:00

Մեր հեղափոխության ընթացքում Facebook-ը մեծ դեր խաղաց. Նիկոլ Փաշինյան

14:36, 30 մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել DW-ի «Նեմցովա: Ինտերվյու»-ին, որի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը բավականին հաճախ է տեսանյութեր հրապարակում Facebook-ում, եւ ինչո՞ւ է նրա համար կարեւոր շփման նման ձեւաչափը, ասել է, որ հայաստանյան հեղափոխության ընթացքում Facebook-ը մեծ դեր խաղաց եւ տեղեկատվական հոսքերի համար շատ արդյունավետ ուղի էր՝ մարդկանց հանրահավաքների հրավիրելու համար: Վարչապետի խոսքով՝ իր քաղաքական գործունեության եւ բողոքների ընթացքում հեռուստատեսությունը ընդդիմության համար փաստացի փակ էր: «Շատ կարեւոր է ժողովրդի հետ շփման այլընտրանքային ուղի ունենալ: Հիմա Facebook-ի իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ: Սա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ ճանապարհ է: Իհարկե, Facebook-ը մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում եւ տեղեկատվական հոսքերի համար շատ արդյունավետ ուղի էր՝ մարդկանց հանրահավաքների հրավիրելու համար»,- նշել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր