00:00:00

Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան նախկին անվտանգության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՌԴ-ի և Իրանի օգտին լրտեսության համար

21:36, 23 հուլիս 2025 Հասարակություն

Նորվեգիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան նախկին անվտանգության աշխատակցին՝ Ռուսաստանի և Իրանի օգտին լրտեսության համար, հաղորդում է NRK պետական հեռուստաալիքը։

Նորվեգացին, որի անունը չի հրապարակվում, ձերբակալվել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելու կասկածանքով։ Նա մեղադրվում է, ի թիվս այլ բաների, դեսպանատան դիվանագետների, դրա տարածքի դասավորության և անվտանգության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մեջ, հաղորդում է NRK-ն։

Նրա փաստաբան Ինգեր Զադիգը նշում է, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրական եզրակացության մեջ նշված փաստերը, բայց հերքում է որևէ քրեական մեղք։

«Ըստ էության, սա իրավական մեկնաբանության վերաբերյալ գործ է, մասնավորապես՝ արդյոք որքանով է վիճելի տեղեկությունը «գաղտնի» ճանաչվել ըստ օրենքի, և արդյոք այն կարող է վնասել ազգային հիմնարար շահերին, - Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է նա: - Եթե ոչ, ապա տեղեկության բացահայտումը քրեական հանցագործություն չէ։ Մեր հաճախորդը չուներ անվտանգության թույլտվություն և գործնականում չուներ հասանելիություն այնպիսի տեղեկության, որը կարող էր սպառնալ կենսականորեն կարևոր ազգային շահերին։ Այդ հարցերը դատարանում ուշադիր կքննարկվեն»։

Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի կապերը Իսրայելի հետ և Գազայի պատերազմը տղամարդուն դրդել են կապվել Ռուսաստանի և Իրանի հետ։

Մեղադրյալին սպառնում է մինչև 21 տարվա ազատազրկում, հաղորդում է NRK-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր