«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը բարձրաձայնում է հարցադրումներ, որոնք, ըստ նրա, մնում են անպատասխան Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հնարավոր համագործակցության համատեքստում։
«Ասում էինք՝ մեկ ապրանքի անուն տվեք, ասեք՝ այս ապրանքը արտահանելու ենք Թուրքիա, որովհետև ՀՀ-ն ավելի մրցունակ է դրա արտադրության ոլորտում, քան Թուրքիան։ Ինչու՞ չեն ասում։ Ինչու՞ են խուսափում հանդիպումներից, քննարկումներից ու բանավեճերից»,-ասել է Սարգսյանը։