00:00:00

Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը. ՀՀ ՆԳՆ

13:26, 21 հուլիս 2025 Քաղաքականություն

Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

 

Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։

 

Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

 

Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։

 

Այս համատեքստում Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։

 

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր