00:00:00

Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը

10:22, 21 հուլիս 2025 Քաղաքականություն

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այդ մասին հայտնում  են ՊՆ-ից:

Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։

Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ 

Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու առթիվ, նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն է մաղթել։

Ռազմական ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր