00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 67-ամյա կնոջ մահացած ամուսնու թուրք որդին տանից գումար է գողացել

11:25, 21 հուլիս 2025 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կատովսկու փողոցի տներից մեկից խոշոր չափի գումար են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 67-ամյա Ազիզ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը նկատել է, որ իր մահացած ամուսնու որդին՝ ազգությամբ թուրք՝ Իռֆան Հանչեբը, նշված հասցեից գողացել է իր 2 մլն 400 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները և նույն օրը ժամը 15։00-ին ուղևորվել է դեպի մաքսատուն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր