00:00:00

Ֆրանսիայի դեսպանի այցը Շուշի ամնեզիա է ողբերգության առջև․ Արցախի մշտական ներկայացուցչի նամակը Մակրոնին

09:15, 20 հուլիս 2025 Քաղաքականություն

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի դեսպանի՝ բռնազավթված Շուշի կատարած այցի կապակցությամբ։

 

 

 

«2025 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական խոշոր մշակութային և պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ միջազգային իրավունքին հակառակ իրականացված ադրբեջանական հարձակման ընթացքում։

 

 

 

2020 թվականից ի վեր Ֆրանսիան դարձել է Հայաստանի և Արցախի հետ միջկուսակցական քաղաքական համերաշխության հզոր ձայն։ Քաղաքական կուսակցությունների առաջնորդները, խորհրդարանի պատգամավորները, սենատորները, քաղաքապետերն ու մարզպետներն իրենց աջակցությունն են հայտնել հայերին, դատապարտել են չարաշահումները, կոչ արել պահպանել մարդու իրավունքներն ու արդարությունը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս հարցով հինգ բանաձև է ընդունվել գրեթե միաձայն Սենատի և Ազգային ժողովի կողմից։ Դուք ինքներդ, պարոն նախագահ, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին France 2 հեռուստաալիքի L'Événement հաղորդման ժամանակ հայտարարել եք. «Ֆրանսիան ներկա է, միջնորդ ուժ է... և մենք հայերին մենակ չենք թողնի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր