Կեղծավորության և արհեստականության մեջ ապրելը շատ սխալ բան է, որոշ դեպքերում պետք է որոշ ճշմարտություններ բարձրաձայնվեն և դրանց հետևից նաև գնալ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հոգևորականների դեմ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին։
«Այն, ինչի վրա ժամանակին կամ շատ երկար ժամանակ աչք է փակվում որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ... շատ դեպքերում այդ կեղծավորությանն ու արհեստականությանը, այո՛, պետք է վերջ տալ»,-ասաց Ավինյանը։ Հարցին, թե Փաշինյանն ասել է, որ առաջնորդելու է Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացը, արդյո՞ք ինքը միանալու է այդ խմբին, Ավինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։