00:00:00

Յոթ տարի է, իշխանության են, ի՞նչ արտահանման ծավալներ են ավելացրել դեպի Իրան․ Նաիրի Սարգսյան

13:04, 17 հուլիս 2025 Քաղաքականություն

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցի մասին: Նրա խոսքով՝ իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ, չնայած գոյություն ունեցող հնարավորություններին։

«80 մլն Թուրքիան է, 80 մլն Իրանն է։ Այսքան ժամանակահատվածում Իրան ի՞նչ եք արտահանել։ Բաց էր ամբողջական շուկան։ Կարողացե՞լ եք արտահանեք, թե՞ ոչ։ Յոթ տարի է, իշխանության են, ի՞նչ արտահանման ծավալներ են ավելացրել դեպի Իրան։ Չկա ընդհանրապես դրական ցուցանիշների մեջ»,-ասել է Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր