00:00:00

Աղձք գյուղում «Երազ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը

12:52, 17 հուլիս 2025 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր