00:00:00

Ո՞րն է Կարապետյանի ձևը

07:31, 16 հուլիս 2025 Քաղաքականություն

Երեկ կալանավորված Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հերթական հայտարարություն «ռոլիկը» տարածեց, շարունակելով ավելի վաղ արված հայտարարությունը, թե ձևավորում են քաղաքական նոր թիմ։ «Անելու ենք՝ մեր ձևով»,– նշված էր հայտարարության մեջ։ Թե որն է միլիարդատեր Կարապետյանի ձևը դեռ հայտնի չէ։ Բայց ակնհայտ է, որ հաջողակ գործարար լինելը, դեռ հաջողակ քաղաքական գործիչ լինել չի նշանակում։ Ինքը Սամվել Կարապետյանը քաղաքականությունում դե ֆակտո չի եղել, սակայն դե յուրե մշտապես ակտիվ քաղաքական զարգացումների կենտրոնում է եղել, իսկ նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը նախկին իշխանության օրոք Հայաստանում պաշտոնյա է եղել, եղել է նաև Ազգային Ժողովի պատգամավոր։ Թե որքան արդյունավետ է եղել պատգամավոր Կարապետյանի գործունեությունը, և ինչով է նա տարբեր ժամանակներում աչքի ընկել, կանդրադառնանք՝ հաջորդիվ։

Հիմա այն մասին, թե ինչ հնարավոր հեռանկար կարող է ունենալ Սամվել Կարապետյանի նոր թիմը, և ընդհանրապես ովքեր են հավակնում մասը դառնալ այդ «նոր» քաղաքական ուժին։ Մեկնարկն արդեն իսկ սխալ է տրվել, հաշվի առնելով այն անձանց շրջանակը, ովքեր ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաք– երթի ժամանակ բեմահարթակից ելույթներ ունեցան։ Առնվազն մի քանի կուսակցություն փոխած, այդ ընթացքում նաև «քաղաքական հայրերի» անձինք բնավ էլ հեղինակություն չունեն հանրության շրջանում և «նորի» «ատմասկով» չեն կարողանա ներկայանալ հանրությանը։

 Իհարկե հասկանալի է նաև, որ քաղաքական զագացումները պահանջում են հմուտ գործիչների ներգրավածություն, և Կարապետյանին դժվար կլինի քաղաքական թիմը ձևավորել բացառապես անբիծ անցյալ ունեցողներով, սակայն կրկնակի դժվար կլինի պառակտված հանրությանը միավորել, հավաստիացնել, որ իր նպատակներն ազնիվ են, և նման չեն մերօրյա ընդդիմադիրների հայրենիքը «փրկելու» ծրագրերի հետ։ Ժամանակին Սամվել Կարապետյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, արդյո՞ք հանրությունն ունի երաշխիքներ, որ երկրորդ անգամ դա տեղի չի ունենա։

Irakanum.am 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր