Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը տարվա առաջին կեսին հասել է գրեթե 2 միլիոն մարդու։ Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ճանապարհորդողների թիվը կազմել է 1 միլիոն 941 հազար 639 մարդ:
Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 886 հազար 435 մարդ։ «Շիրակ» օդանավակայանում նույն ցուցանիշը կազմել է 55 հազար 204 մարդ։