Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին՝ օպերատիվ աշխատակցին վրաերթի ենթարկած Մուտվալա Շիխլինսկին, հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ռեսուրսը, այնտեղ ձերբակալվել է նաև Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին։
«Ձերբակալման պահին ավտոմեքենան վարում էր նրա որդին։ Նա հետընթաց է կատարել և գրեթե վրաերթի ենթարկել անվտանգության աշխատակցին», - գրում է Mash-ը։