00:00:00

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան

12:39, 15 հուլիս 2025 Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։ Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Խոսեք (եկեղեցու ղեկավարության դեմ), ամեն ինչ կանեն ձեզ համար»»,-ասել է Աբրահամյանը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր