00:00:00

Ընտրվեցի Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ․ Ավինյան

10:33, 15 հուլիս 2025 Քաղաքականություն

Այսօր ընտրվեցի Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։

Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։

Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը», - գրել է քաղաքապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր