00:00:00

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով

12:32, 14 հուլիս 2025 Քաղաքականություն

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և  միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարի ֆեյսբուքի էջից:

Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են ՋՕԸ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։

Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ընկերություններում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր