00:00:00

Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյանը՝ Մակրոնին

11:23, 14 հուլիս 2025 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

«Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները:

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության:

Վերստին շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և Ձեզ` Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար»,-ասվում է ուղերձում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր