00:00:00

Մեսսին հրաժեշտի խաղ կանցկացնի Բարսելոնայի կազմում

15:50, 12 հուլիս 2025 Սպորտ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հրաժեշտի խաղ կանցկացնի «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Catalunya Radio-ն։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղը տեղի կունենա այն բանից հետո, երբ վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտը կրկին հնարավորություն ունենա լիովին ընդունել հանդիսատեսին։ Կատալոնական ակումբը նախնական համաձայնություն է ձեռք բերել 38-ամյա արգենտինացու հետ՝ նման խաղի կազմակերպման վերաբերյալ։

 

Մեսսին «Բարսելոնայի» սան է և հանդես է եկել ակումբում 2003-ից մինչև 2021 թվականը։ Կատալոնացիների կազմում նա դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 8 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 3-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր