00:00:00

ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Հակոբյան

08:16, 12 հուլիս 2025 Քաղաքականություն

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ապօրինաբար հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել», գրել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

 

«Ոչ մի տեսակի իմաստ չկա քննարկել նիկոլականների, այդ թվում՝ նիկոլական ռեկտորի բարոյականությունը: Իմաստ չկա նաև բարոյախրատական ճառեր կարդալ մարդկանց, որոնք ընտրել են «էսօրվա օրով ապրելու» ճանապարհը:

 

Բայցևայնպես, հասարակությանն անհրաժեշտ է 24/7 ռեժիմով տեղեկացնել լակոտապետության առօրյաների մասին։

 

Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ Նիկոլի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ հարձակման մեկնարկի օրերին ԵՊՀ ռեկտորը (անհասկանալի պատճառներով) զեկուցել է Պաշտպանության նախարար, միաժամանակ ԵՊՀ Խորհրդի նախագահ Սուրեն Սյունիին, որ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանն «իրենց հետ է»:

 

Սուրեն Սյունին էլ հոնքերը ցցել ու շտապել է Նիկոլին զեկուցելու, որ «մի եպիսկոպոսի հարց ինքն անձամբ լուծել է»: Եվ, երբ Անուշավան Սրբազանը մասնակցել է ի աջակցություն Սամվել Կարապետյանի քայլերթին, Սուրեն Սյունին հունից դուրս է եկել՝ ազգադավից կերցվելիք կամ արդեն իսկ կերած 7 հարկանի հայհոյանքների արդյունքում:

 

«Մունջ անելու» փոխարեն Սյունին ԵՊՀ ռեկտորին ներկայացրել է վերջնագիր՝ կա՛մ դու ես գրում-գնում (բնականաբար, դատվելու հեռանկարներով), կամ էլ ոնց ուզում ես արա՝ Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի:

 

Կզարմանա՞ք այս պատմությունից: Բայց ի՞նչ կա զարմանալու. լակոտապետության որակների հետ նո՞ր եք ծանութանում…», - նշել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր