00:00:00

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

16:16, 10 հուլիս 2025 Սպորտ

Հուլիսի 10-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Արգենտինա - 1885.36
2. Իսպանիա - 1867.09
3. Ֆրանսիա - 1862.03
4. Անգլիա - 1813.32
5. Բրազիլիա - 1777.69
6. Պորտուգալիա - 1770.53
7. Նիդերլանդներ - 1758.18
8. Բելգիա - 1736.38
9. Գերմանիա - 1716.98
10. Խորվաթիա - 1707.51

38. Հունգարիա - 1500.74
60. Իռլանդիա - 1412.76
105. Հայաստան - 1204.78

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր