00:00:00

Փաշինյան–Ալիև առանձնազրույցը ընդմիջումից հետո շարունակվել է ընդլայնված կազմով

11:04, 10 հուլիս 2025 Քաղաքականություն

Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առանձնազրույցից հետո ընդմիջում է հայտարարվել, որից հետո բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմով։

Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի  երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր