00:00:00

Հանդիպում՝ ՀՀԿ-ի գրասենյակում․ քննարկվել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը

13:44, 09 հուլիս 2025 Քաղաքականություն

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախցիների բռնի տեղահանման և Արցախի ամբողջական օկուպացիայի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները նշել են, որ Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում են ՀՀԿ-ի համար առաջնային օրակարգի հարց և ըստ այդմ` ՀՀԿ-ն այս հարցում հետևողական քաղաքականություն է վարում:

ՀՀԿ ԳՄ-ից հանդիպմանը մասնակցել են Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր