00:00:00

ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. Աբրահամյան

08:28, 08 հուլիս 2025 Քաղաքականություն

ԱԺ  պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը գրել է.

«ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում:

Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:

Կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել: Կարծում եմ` ոչ: Այնպես որ, ճանապարհը ոչ թե իրավիճակային արձագանքների, այլ օրակարգն ընդդիմությանը վերադարձնելու մեջ է:

Քննարկելիք հարցերը շատ են, խնդիրներ միշտ կլինեն, բայց ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և դրա շուրջ գեներացնել մնացած պրոցեսները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր