00:00:00

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

17:33, 02 հուլիս 2025 Քաղաքականություն

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

 

Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է.

 

«Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբևէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է դժվարին ու բազմաշերտ մարտահրավերների՝ շարունակվող հակամարտություններ, մարդու իրավունքների խախտումներ, ժողովրդավարական հետընթաց: Այս պայմաններում ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է շարունակի ծառայել որպես երկխոսության և գործողությունների հարթակ՝ հիմնված բազմակողմանիության և արդյունավետ խորհրդարանական դիվանագիտության վրա»:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովը ԵԱՀԿ ԽՎ երեք հիմնական հանձնաժողովներից մեկն է:

Վեհաժողովի ամառային նստաշրջանն ընթանում է հունիսի 29-ից հուլիսի 3-ը Պորտուգալիայի Պորտու քաղաքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր