00:00:00

«Կրասնոդարի» կիսապաշտպան Սպերցյանի տրանսֆերը չի կայացել․ Հոլանդիան չի ցանկանում գործակցել ռուսական ակումբների հետ

17:06, 02 հուլիս 2025 Սպորտ

Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է armsport.am-ը՝ հղում աելով ESPN-ին, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը քաղաքական պատճառներ ունի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում գործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։  Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ թե մարզական, այլ արտաքին գործոնների ազդեցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր