00:00:00

Կանադան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանում գտնվող կանադացիներին օգնելու համար

11:14, 02 հուլիս 2025 Քաղաքականություն

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել. այս մասին Անիտա Անանդը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

 

«Խոսեցի իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու Հայաստանին՝ «Ագարակ» սահմանային անցակետում կանադական հյուպատոսական խմբերի արդյունավետ մուտքն ապահովելու համար։ Դրա շնորհիվ մենք վերջերս կարողացանք օգնել տարածաշրջանում գտնվող կանադացիներին»,-իր գրառման մեջ նշել է Կանադայի ԱԳ նախարարը։  

 

Նա նաև հավելել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել և երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների նկատմամբ հանձնառությունը։ 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր