00:00:00

Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի. նա պարտավոր է փոխել իր դիրքորոշումը և առաջադրվել վարչապետի թեկնածու. Աղազարյան

09:18, 02 հուլիս 2025 Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, Էդմոն Մարուքյանը բանակցում է Վեհափառի հետ, որպեսզի նա տա իր համաձայնությունը՝ Միքայել Աջապահյանի վարչապետի թեկնածու առաջադրվելու մասով։

«Բոլորդ էլ վկայեք, որ շատ կարճ ժամանակահատվածում, ըստ տեղեկության, կոնսենսուս առաջացավ, երկու ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ և, ըստ էության, 36 ստորագրություն պատրաստ է, որպեսզի իմպիչմենտի հարցը մտնի օրակարգ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ դրանով հոգեւորականները քաղաքականացվում են, Աղազարյանն ասաց. «Հիմա եթե բոլորի կողմից ընդունված հոգևորականը գա և վեց-յոթ ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը և բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 2026 թվականի ընտրություններին, դա նշանակում է, որ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությա՞մբ։ Ոչ, այդպես չէ։ Դրանով նա օգնում է, որ այս քաղաքական ճգնաժամից դուրս գանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր