00:00:00

«Քո տեսակը եկեղեցում վաղուց ի վեր մերժվել է, ինչպես մերժվել են բոլոր խառնակիչները, չարի ծառաները»․ Տեր Հակոբ քահանա Իսահակյանը՝ նոր հուդաներին

15:48, 01 հուլիս 2025 Քաղաքականություն

Տեր Հակոբ քահանա Իսահակյանի հրապարակումը․

«Հուդան իր նենգ ծրագիրն իրականացնելու համար նոր հուդաներ է փնտրում։

Եթե տարբեր ոլորտներում գտել եք այդպիսիններին, ապա ականջալուր եղեք, որ որևէ եկեղեցական, քահանայական աստիճանին արժանանալուց առաջ, մերժում է բոլոր աղանդավորներին, չարի ծառաներին, մոլորեցնողներին և անվերապահ իր հնազանդությունը հայտնում եկեղեցուն, եկեղեցվո դավանանքին, եպիսկոպոսաց դասին և անշուշտ` Վեհափառ Հայրապետին։

Եկեղեցու Աստվածադիր նվիրապետական կարգի հանդեպ ունեցած հնազանդությունը` եկեղեցու մեջ մնալու հիմնասյունն է, Աստծո հետ միության մեջ գտնվելու առհավատչյան։

Եկեղեցական կարգ ու բարքին անհնազանդ գտնվողները ինքնըստինքյան դուրս են մնում փրկության տապան Մայր եկեղեցուց։

Ուստի քո տեսակը եկեղեցում վաղուց ի վեր մերժվել է, ինչպես մերժվել են բոլոր խառնակիչները, չարի ծառաները, ովքեր միտված են եղել եկեղեցու միաբանությունը խաթարել։

Սատանայի գործելաոճն է ըմբոստանալ, հակառակվել այն ամենին, ինչը Աստծուց է, որի համար կոչվում է հակառակորդ, բանսարկու, կորսուցիչ, մոլորեցնող, և թերևս միայն սա է չարի գոյության հենարանը, որովհետև արդեն իսկ հեռացված և մերժված է լույսի թագավորությունից։ Կարիք չունեք ձեր կամակատարների հետ անմնացորդ հետևելու բելիարին` իմացեք, որ կորսուցիչը դատապարտված է կորստյան։

Սիրելի հայորդինե՜ր, Աստվածուրացը առանց իր նմանների չի կարող գործել, ուստի հեռու մնացեք չարի բոլոր տեսակի խարդավանքներից, եկեղեցու մեջ եղեք, որպեսզի կորսվածների հետ դուք էլ չկորչեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր