00:00:00

Իսկ գուցե խնդիրն Աննա Վարդապետյանի՞ մեջ է

13:41, 01 հուլիս 2025 Քաղաքականություն

Գերազանցիկի ու հասունի կերպար կերտելու համար ջանք չխնայող Աննա Վարդապետյանն այսօր նշել է դատախազի օրը, նույնն է, թե Փերվեզ Մուշարրաֆին նշեր ժողովրդավարության օրը։

Իրականում գերազանցիկի կերպարին ճիշտ հակառակ Աննա Վարդապետյանն հանուն այդ կերպարի խնդիրների ունի բոլոր կառույցների ղեկավարների հետ, բացառությամբ ԱԱԾ նոր տնօրենի․ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, անգամ իր նախկին աշխատակիցների հետ հարաբերությունները վատ են, որովհետև նրանք էլ են մարդ և հոգնում են ծառայել հանուն Աննա Վարդապետյանի կերպարի և ցնորամտությունների։

Irakanum.am-ի տեղեկություններով՝ Աննա Վարդապետյանից բողոքներ են գնացել Հակակոռուպցիոն կոմիտեից, քննիչները թվագրել են կուտակված գործերի քանակը, և  ըստ օդում կախված լուրերի`  Աննա Վարդապետյանի անգործության մասին շշուկներ հասցրել Կառավարություն։ Այստեղ և բոլորի հետ անձնվեր կռիվ է տալիս PR -ի բաժինը, բայց էլ չի փրկում։

Իհարկե, այդ կառույցների ղեկավարներն Աննա Վարդապետյանի չափ խորամանկ չեն և Աննա Հակոբյանի ընկերուհին չեն, որպեսզի նրանց հաջողվի համոզել, ըստ էության նաև կառավարել Փաշինյանին, բայց այդ շշուկներն անգամ խաթարում են Վարդապետյանի անդորրը։

Միակ կառույցը ում նկատմամբ այժմ սիրով է լցված Աննա Վարդապետյանը Ազգային անվտանգության ծառայությունն է։

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեին, ապա այստեղ ևս Աննա Վարդապետյանը խնդիրներ ունի։ Մեզ անհայտ հանգամանքներում այլևս նրանց հարաբերությունները նույնը չեն, և կառավարության նիստի մեկնարկին Աննա Վարդապետյանը վաղուց չի շշնջում Արթուր Պողոսյանի ականջին։ Նաև նշենք, որ այնքան պրիմիտիվ է ամեն ինչ, որ անգամ այդ երկու կառույցների մարդկանց լայքերի պակասից կարելի է դատել, որ հունիսի 10-ից Աննա Վարդապետյանի և Արթուր Պողոսյանի ջրերը մի առվով չեն հոսում։

Փաշինյանը մի անգամ Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների մասին խոսելիս ասաց, թե իսկ գուցե խնդիրը մեր մեջ է։ Վարչապետի տրամաբանությունն այն էր, որ գուցե Հայաստանն է մեղավոր, որ իր հետ լավ չեն։ Որոշ միակողմանի դիրքորոշումներ Փաշինյանին դեռ թույլ չեն տալիս նույն կերպ մտածել Աննա Վարդապետյանի մասին, որը ի թիվս այլ բաների, Փաշինյանին շողոքորթելու ձևը գտել է՝ գարաժ է հետ բերում, Ռենջ ռովեր ու կես հեկտար հողամաս։

Այսօրվա հերթական անիմաստ հավաք-քննարկմանն էլ Աննա Վարդապետյանը ստիպված էր նստել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողքին, որպեսզի չհայտնվի Արթուր Պողոսյանի կողքին, որովհետև Արփինե Սարգսյանը թեմաների ու Աննա Վարդապետյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ չէ, չնայած Աննա Վարդապետյանը նրան էլ չի սիրում դեռևս այն ժամանակահատվածից, երբ աշխատել են Արդարադատության նախարարությունում։

Աննա Վարդապետյանը չափազանց տխուր է նաև Սրբուհի Գալյանի համար, որովհետև նա քաղաքականապես անթաքույց կարող է անկաշկանդ լինել դիրքորոշում հայտնել, առաջ տանել Փաշինյանի թեզերը, առանցքային կերպար դառնալ, երբեմն Փաշինյանից ավելի Փաշինյան լինել, իսկ որ ամենակարևորն է, նա ուղիղ շփման մեջ է վարչապետի և անկաշկանդ է տեսակետ հայտնել, բացի այդ կին է, կարող է դառնալ Աննա Հակոբյանի ընկերուհին՝ որպես կին պաշտոնյա։ 

Աննա Վարդապետյանի հարաբերությունները լավ չեն անգամ իր իսկ նշանակած տեղակալների հետ, որոնց կանդրադառնանք առաջիկայում՝ հատիկ առ հատիկ։

Իսկ երբ գործերն առաջ չեն գնում, բոլորի հետ խնդիր ունի, գուցե խնդիրն Աննա Վարդապետյանի՞ մեջ է։ Հավանաբար Փաշինյանն այս մասին մի օր ստիպված կլինի ինքնուրույն մտածել՝ առանց օգնականին հարցեր տալու։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր