00:00:00

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Մովսես քահանա Սահակյան

10:29, 01 հուլիս 2025 Քաղաքականություն

Մովսես քահանա Սահակյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

 

«Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ:

 

Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները՝ ամուսնացյալ թե կուսակրոն, միավորված են Քրիստոսի սիրով և ծառայում են Աստծո կամքին: Փորձերը պառակտել Եկեղեցին, առանձնացնելով քահանաներին, հակասում են մեր հավատքի ոգուն: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, և Նրա օծյալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կանգնած է ծառայության մեջ Աստծո ընտրությամբ:

 

Եկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):

 

Հ.Գ. Աստծուն երբեք և ոչ ոք չի կարող խաբել», -գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր