Ամերիկյան «Ինտեր Մայամին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետո, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության երկարաձգման հարցում։ Այժմ ընթանում են բանակցություններ պայմանագրի կետերի վերաբերյալ։
Մեսին արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», հանդես է եկել նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ում։