00:00:00

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ Տիգրան Աբրահամյան

10:03, 21 հունիս 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բարերար Սամվել Կարապետյանի` փաստաբանների միջոցով հանրայնացված նամակն եմ կարդում, որն ամբողջության մեջ դատաիրավական համակարգի դիագնոզն է:

Ձերբակալող ոստիկանից մինչև քննիչ, դատախազ, դատավոր, որոնց մեծամասնությունը գիտակցում է, թե ինչի տակ է մտնում, ինչին է հանցակից դառնում և իր որոշումներով ինչ փոս փորում իր ընտանիքի, երկրի ապագայի համար:

Այն, ինչ նկարագրում է Սամվել Կարապետյանը, վերջին տարիներին քաղաքական հալածանքների և հետապնդումների միջով անցնող յուրաքանչյուր քաղաքացու, գործչի տեսածն է, որի տակ բոլորն էլ իրենց ստորագրությունը կդնեն:

Բայց կարծում եմ մարդիկ այդ տեքստում այլ բան էին փնտրում, ինչը վերջնամասում կգտնեն` «բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր