00:00:00

Եթե իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, շարունակելո՞ւ եք թուրքերի փառաբանումը․ Աբրահամյան

10:06, 21 հունիս 2025 Քաղաքականություն

Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մարդու ծննդավայրը` Արցախը, Ադրբեջան հռչակողների ու դրանով հպարտացողների պաշտպանությամբ զբաղվողներն աբսուրդային բնույթի հարցադրումներ են արել, որոնց հիմքում ո´չ իրավաբանություն կա, ո´չ էլ՝ բանականություն:

Թե բա` որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք: Ես զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա հավաքների մասին օրենքը չի չեղարկվել: Ուշացնում եք:

Իսկ հիմա ես ձեզ հարցնեմ` որ իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, ինչպես Դավիթի ու հարյուր հազարից ավելի հայի դեպքում է եղել, շարունակելո՞ւ եք դատարկաբանությամբ ու թուրքերի փառաբանմամբ զբաղվել», - նշել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր