00:00:00

Հայ և թուրք ղեկավարների պատմական հանդիպումը. արդյոք Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման. BBC-ի անդրադարձը

21:38, 20 հունիս 2025 Քաղաքականություն

 

 

Թուրքիայի նախագահի հրավերով Հայաստանի վարչապետի այցը երկու երկրների ղեկավարների միջև այս մակարդակի առաջին հանդիպումն է, գրում է BBC-ն։

«Երկու երկրների դիրքորոշումների մերձեցումը սկսվել է Փաշինյանի կողմից լայնածավալ զիջումներով։ Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, «հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը» և ցեղասպանության հարցի օրակարգից հանումը նշանակում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։

Սակայն Անկարան նախապայման ունի. նախ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ այդ բանակցությունները փակուղի են մտել։

Հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից տարանջատելն է։ Փաշինյանի և Էրդողանի հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյոք Թուրքիան պատրաստ է դրան։

Հայաստանի կառավարությունը ցանկանում է հաշտություն կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հրաժարվել փոխադարձ պահանջներից։ Դրա համար այն փորձում է վերացնել հարաբերություններում գրգռիչները։ Օրինակ՝ Փաշինյանը մերժել է Արարատ լեռը որպես Հանրապետության խորհրդանիշ, քանի որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ խորհրդանշական քայլ էր Երևանի կողմից Պաղեստինի ինքնավարության ճանաչումը որպես ինքնիշխան պետություն՝ Էրդողանի խնդրանքով», - գրում է BBC-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր