00:00:00

Ուկրաինայում ողբերգություն է, որը տեղի է ունենում Արևմուտքի մեղքով․ Պուտին

19:48, 20 հունիս 2025 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իրավիճակն անվանել է ողբերգություն, որը տեղի է ունենում Արևմուտքի մեղքով։

«ԱՄՆ-ն ուղիղ և առանց ամաչելու հայտարարել է, որ միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինայում արյունալի պետական հեղաշրջման համար», –  նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը ռուս և ուկրաինացի ժողովուրդներին համարում է մեկ ժողովուրդ, այդ իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է, հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն երբեք կասկածի չի ենթարկել Ուկրաինայի անկախության իրավունքը, սակայն այն հռչակվել է որպես չեզոք պետություն։

«ՌԴ-ն ամեն փուլում Ուկրաինային առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել հրադադարի շուրջ», – հայտարարել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր