ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել, եթե անհրաժեշտ լինի՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու համար։
«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել միջնորդական ծառայություններ, եթե անհրաժեշտ լինի», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով պետության ղեկավարի հնարավոր առաջիկա շփումները Մերձավոր Արևելքում միջնորդության հարցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։