00:00:00

Աղվան Վարդանյանը հրաժարվեց ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ

12:49, 16 հունիս 2025 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատագմավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ։

Ձևաթուղթը «Պատիվ ունեմ» խմբակցությունից վերցրել էր «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը և ԱԺ-ում Աղվան Վարդանյանի սենյակում խնդրեց, ինչպես նախապես խոստացել է՝ միանալ նախաձեռնությանը։

«Հայտարարել եք, որ պատրաստ եք միանալ և ստորագրել, ենթադրում եմ՝ մինչև այժմ չեք միացել սխալ կոմունիկացիայի հետևանքով, քանի որ Ձեր անկեղծ մղումների վրա չեմ կասկածում»,-ասաց Մալյանը։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդանյանը նշեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորի հետ, հարցը քննարկել են և նրանք էլ բավարարված հեռացել են։

«Պարոն Մամիջանյանի հետ խոսել ենք, ինքն իմ տեղը գիտի և կարող է ձևաթուղթը վերցնել, մոտենալ։ Մամիջանյանին փոխանցեք, որ Վարդանյանը տեղում է, եթե հարցեր են մնացել, կարող է բարձրանալ և քննարկենք»,-ասաց նա և նշեց, որ Մալյանի հետ այդ հարցը չի քննարկի։

Նարեկ Մալյանը Ագնեսա Խամոյանի և Արթուր Խաչատրյանի հետ չկարողացավ հանդիպել։ Նրանք տեղում չէին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր