00:00:00

Բաքուն Թեհրանին հայտնել է, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար

12:40, 14 հունիս 2025 Քաղաքականություն

Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետեւանքով ստեղծված իրավիճակը... Ընդգծվել է որեւէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարեւան եւ բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր