00:00:00

Հայաստանից չվերթերը շրջանցում են Իրանի և Իսրայելի օդային տարածքները. չվերթների մի մասն իրականացվել է

10:28, 14 հունիս 2025 Քաղաքականություն

Հայաստանից չվերթերը շրջանցում են Իրանի և Իսրայելի օդային տարածքները։ Երևանից դեպի Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Նշենք, որ ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները, չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը։

«Մեկնարկել են «Wizz Air»-ի Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Դուբայ թռիչքները։ Ռուսաստանից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են»,– հայտնեցին Կոմիտեից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր