00:00:00

Իրաքյան «Ան-Նուջաբա» շարժումը երկրի իշխանություններից պահանջել է վտարել ամերիկյան զորքերը

09:12, 14 հունիս 2025 Քաղաքականություն

Իրաքյան «Ան-Նուջաբա» շարժումը կառավարությանը կոչ է արել վտարել ամերիկյան զորքերը՝ նրանց մեղադրելով այն բանում, որ նրանք թույլ են տվել Իսրայելին մասշտաբային օդային գրոհներ իրականացնել Իրանի տարածքի խորքում, տեղեկացրել է Shafaq News-ը։

Իր հայտարարությունում շարժման գլխավոր քարտուղար Աքրամ ալ-Քաաբին ցավակցություն է հայտնել Իրանին՝ հարվածները կապելով այն բանի հետ, ինչը նա անվանել է Իրաքի ինքնիշխանության բազմակի խախտումներ։

«Իսրայելական հարձակումն իսլամական հանրապետության դեմ, Իրաքի օդային տարածքի շարունակվող խախտումների կողքին, ԱՄՆ ուժերի հետ համակարգմամբ, չպետք է անպատասխան մնա,- ասել է ալ-Քաաբին։- Անհրաժեշտ է ԱՄՆ զորքերի լիակատար դուրսբերում Իրաքի տարածքից եւ երկնքից»։

Նա նաեւ նշել է, որ Իրանն աջակցում է զինված խմբավորումներին Պաղեստինում եւ Լիբանանում՝ հիշեցնելով իր աջակցությունն Իրաքին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր