00:00:00

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնություն

06:47, 14 հունիս 2025 Քաղաքականություն

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։

 

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

 

. էլեկտրոնային հասցեով ([email protected]),

 

. սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,

 

. ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։

 

Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր