00:00:00

Ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան. Ճամբարակի համայնքապետարան

21:09, 12 հունիս 2025 Հասարակություն

 

Դիտարկելով ստեղծված իրավիճակը՝ Ճամբարակի համայնքապետարանը վստահեցնում է, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Այս մասին ասված է Ճամբարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին։

Համայնքապետարանը ցավակցում է աղետի հետևանքով զոհված համաքաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին և իր երախտագիտությունը հայտնում բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժած բնակչության կողքին լինելու, բարոյական և ֆիզիկական օգնություն ցուցաբերելու և ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհի բռնկման և փլուզման դեպք է գրանցվել, որը, ըստ նախնական տվյալների, առաջացել է գազի պայթյունից։

Արդյունքում փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ՝ նաև կից մուտքի բնակարանները։
 
Փլուզման արդյունքում հունիսի 12-ի դրությամբ զոհերի թիվը հասավ 6-ի: Հունիսի 11-ին հոսպիտալացված 11 տուժածներից 8-ը բուժում են ստանում Ճամբարակի առողջության կենտրոնում, իսկ Երևանի բուժհաստատություններ տեղափոխված 3 քաղաքացիներից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել։ Մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր