00:00:00

Խախտումները տարբեր բնույթի են․ Մանե Թանդիլյանը՝ չարաշահումների վերաբերյալ

14:26, 29 մայիս 2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ կառավարությունում տարբեր քննարկումներ կան կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադրիր բաղադրիչի հետաձգման վերաբերյալ: «ԿԲ-ն կառավարիչների հետ քննարկումների մեջ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե իր ղեկավարած նախարարությունում էլ են չարաշահումներ հայտնաբերվել, նա նշեց. «Իրականում խախտումները տարբեր բնույթի են, և այդ ուսումնասիություններն էլ են երկար ժամանակ պահանջում: Խնդիրները շատ-շատ են, ժամանակ է հարկավոր»: ԱԱԾ -ի բացահայտումների մասով նա նշեց, որ բժշկասոցիալական համակարգը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի, խոսքը հաշմանդամների կարգի տրամադրմանն է վերաբերում: «Սա հարկավոր է արմատախիլ անել»,-նկատեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր