00:00:00

Նոան հաղթեց Արարատ-Արմենիային՝ հռչակվելով Հայաստանի գավաթակիր

20:23, 13 մայիս 2025 Սպորտ

 

 

Հայաստանի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (3:1)։

«Նոայի» կազմում հաղթական դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան (42’, 59’), ևս մեկ անգամ աչքի ընկավ Մատեուս Այասը (88’)։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը հեղինակեց Մարիուս Նուբիսին (49’)։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով՝ 2-րդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Ժունիոր Բուենոն։

Այսպիսով, հինգ օրվա ընթացքում Ռուի Մոտայի գլխավորած թիմը գրանցեց ոսկե դուբլ՝ նախ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, ապա՝ գավաթակիր։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր