00:00:00

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական գրասենյակը կփակվի

11:34, 13 մայիս 2025 Քաղաքականություն

Ադրբեջանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչությունն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մամուլի ծառայության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է համագործակցել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի միջոցով»,- ընդգծել է Մազուրը։

Գրասենյակի գործունեության փակման գործընթացը փուլ առ փուլ կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր