00:00:00

Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, դժվար թե ներողություն խնդրի. ՔՊ-ականն՝ ԱԺ-ում միջադեպի մասին

08:26, 13 մայիս 2025 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը կարծել է, որ պետք է «թարգել» իրենց իշխանության որդեգրած նախկին-ներկա նարատիվը, բայց Գյումրիի ընտրություններից հետո փոշմանել է։

«Պազվեց, որ, ամեն դեպքում, եթե ներկա չէ, ուրեմն նախկին է, դա մտածելու տեղ է տալիս ու ոչ միայն Գյումրիի կոնտեքստում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խոսելով նախորդ շաբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպի ու Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին, մասնավորապես, որ ընդդիմադիրներին ասաց «համբալ»՝ ՔՊ-ականն ասաց, թե տեղի ունեցածը սադրվել է ընդդիմադիրների կողմից։

«Տեղի ունեցավ վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում։ Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ներողություն խնդրի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր