00:00:00

Ուժեղ քամու պատճառով տանիքից պոկված թիթեղի կտորն ընկել է հղի կնոջ որովայնին. երեխան ծնվել է ճակատին խորը վնասվածքով

21:36, 12 մայիս 2025 Առողջություն

 

 

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ, հայտնում են «Էրեբունի»-ից:

«Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել:

Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր