00:00:00

Մենք պետք է գնահատենք, թե որքանով է պետական դավաճանությունն ազդել 44-օրյա պատերազմի արդյունքի վրա. ՔԿ նախագահ

11:36, 12 մայիս 2025 Քաղաքականություն

44-օրյա պատերազմի հետ կապված կան հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններ անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել և բազմաթիվ այլ հանցատեսակներով վարույթներ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Վարույթները բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ովքեր ղեկավարել են հիմնական ուղղությունները, վերջացրած զինվորով։ Յուրաքանչյուրի գործողությունները հետևանքի տեսանկյունից գնահատել ենք»,- նշեց նա։

Պողոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ քրեական վարույթներ, որոնք կապված են պետական դավաճանության դեպքերի հետ։

«Մենք պետք է գնահատենք, թե որքանով է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա հետևանքի առումով։ Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կունենանք, հնարավորություն կստանանք նաև այս առումով գնահատելու, թե որքանով են այդ անձանց գործողություններն ազդել պատերազմի արդյունքի վրա»,- նշեց ՔԿ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր