00:00:00

Էդպիսի տեղեկություն չունեմ․ ՊԵԿ նախագահը՝ Վարդան Հարությունյանի՝ երկրում չլինելուց

12:38, 29 մայիս 2018

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ, թե արդյոք ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ԱԱԾ-ի կողմից հետապնդվում է, թե ոչ։ «Էդպիսի տեղկություն չունեմ։ Ինչքանով գիտեմ՝ երկրում չէ, բայց այդ եզրույթը՝ փախած է, փախած չէ, չէի օգտագործի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անանյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Հարությունյանը մեկնել է Իսպանիա՝ հետապնդումներից խուսափելու համար։ Նա ընդգծեց, որ ինքը ՊԵԿ աշխատակից է և ՊԵԿ նախկին աշախատակիցների գտնվելու մասին հարցերը իրեն չէ, որ պետք է ուղղել։ «Ես ամեն օր, երբ ինձ պետք է զանգահարում եմ Վարդան Հարությունյանին՝ ճշգրտելու ինչ-որ բան, որովհետև «handover» պրոցեսը պետք է շարունակվի։ Երբ զանգում եմ, ինքը հասանելի է»,- հավելեց Անանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր