00:00:00

Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

07:23, 07 մայիս 2025 Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան:

Հակակոռուպցիոն կոմիտեից Irakanum.am-ին հայտնեցին, որ ոստիկանները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ 

Կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնում։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ ասաց, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր